Խաղողի մթերման ոլորտում վերահսկողությունը կխստացվի

22.09.2016 | 14:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր առաջին հանձնարարականն է տվել գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանին՝ կապված խաղողի մթերման գործընթացի կազմակերպման հետ:

«Ամեն տարի մենք կանգնում ենք այս խնդրի առջեւ: Այսօր էլ, մթերման հետ կապված  խնդիր կա Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր համայնքում, որտեղ պարտավորությունները չի կատարել «Վեդի Ալկո» ընկերությունը: Նախ, պետք է ունենանք երկարատեւ աշխատանքի հայեցակարգ: Մենք քննարկում ենք խնդրի լուծման մի շարք տարբերակներ, այդ թվում՝ պետության կողմից ֆինանսավորումն ու կառավարումը: Համոզված եմ, որ պետությունը լավագույն եւ արդյունավետ կառավարիչը չէ, բայց այս պահին մենք նոր մշակույթ պետք է ներդնենք»,- կառավարության նիստին ասել է Կարեն Կարապետյանը:

Գործադիրի ղեկավարը հանձնարարել է նախարարին ամենօրյա վերահսկողություն սահմանել hանրապետությունում խաղողի մթերման գործընթացի նկատմամբ:

Կարեն Կարապետյանը կարեւորել է նաեւ փոփոխությունները վերամշակող ձեռնարկություններում, որտեղ, նրա խոսքով, այսօր գործում է «բավական ժանգոտած կառավարման համակարգ»:

Դիտում՝ 3142
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai