«Տեխնոկրատներ» Առաքելյանը, Մանուկյանը եւ Մարտիրոսյանը

20.09.2016 | 14:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր նշանակված նոր նախարարներին կարելի է տալ «տեխնոկրատ» որակումը:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի (Իգոր) Առաքելյանը վերջին տարիներին զբաղեցնում էր Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) գործադիր տնօրենի պաշտոնը:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը վերջին տարիներին Հրազդանի ՋԷԿ-ի գլխավոր տնօրենն էր: Արմեն Դարբինյանի կառավարությունում նա զբաղեցնում էր կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, այնուհետեւ Հանրային հեռուստաընկերության փոխտնօրենն էր՝ ֆինանսական հարցերով:

Տրասնպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանը ղեկավար պաշտոն էր զբաղեցնում «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունում, որը Հայաստանում ներկայացնում է «Ռոստելեկոմ» բրենդը:

Նորանշանակ նախարարներից վերջին տարիներին գործադիր իշխանությունում աշխատել է միայն այսօր ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակված Վարդան Արամյանը: Մինչեւ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ նշանակվելը նա ֆինանսների նախարարի տեղակալ էր:

Դիտում՝ 21636
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai