Fitch-ը կվարկանշի Երեւանը

16.09.2016 | 16:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը Երեւանին հանրային ֆինանսական բնագավառում միջազգային վարկանիշ կշնորհի:

Ինչպես տեղեկացրել են Երեւանի քաղաքապետարանից, համապատասխան համաձայնագիրն այսօր ստորագրել են քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Fitch Ratings-ի Ռուսաստանի եւ ԱՊՀ տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Դմիտրի Սուրկովը:

Տարոն Մարգարյանի խոսքով` վարկանիշի ձեռքբերումը հնարավորություն կտա Երեւանին ներգրավվել աշխարհի ֆինանսական քարտեզում, ինչպես նաեւ հեղինակավոր կազմակերպությունից ստանալ հանրային ֆինանսների կառավարման ու առկա ռիսկերի վերաբերյալ մասնագիտական գնահատական:

Fitch Ratings-ի ներկայացուցիչն էլ վստահեցրել է, որ կարճ ժամանակահատվածում համագործակցությունն արդեն իսկ գործնական ընթացք կստանա:

«Հանրային ֆինանսների բնագավառում միջազգային վարկանիշ ստանալու արդյունքում Երեւանը տեսանելի կդառնա համաշխարհային ֆինանսական քարտեզից օգտվողների համար, ինչը շահագրգիռ կառույցներին ու կազմակերպություններին հնարավորություն կտա հստակ պատկերացնել մայրաքաղաքի զարգացման մակարդակը, ֆինանսական կառավարման համակարգն ու քաղաքային տնտեսությունը»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 22456
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai