Պրոմեթեյ Բանկի հաճախորդները կարող են փոխել քարտի PIN կոդը բանկոմատի միջոցով

14.09.2016 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Պրոմեթեյ Բանկի բոլոր բանկոմատներով այսուհետ հնարավոր է կատարել բանկի վճարային քարտերի PIN կոդի փոփոխում:

Բանկում նշել են, որ PIN կոդի փոփոխումը կատարելու համար անհրաժեշտ է մտցնել վճարային քարտը բանկի ցանկացած բանկոմատ, մուտքագրել քարտի գործող PIN կոդը, ընտրել «Լրացուցիչ ծառայություններ» բաժինը, ընտրել «PIN կոդի փոփոխում» տարբերակը, մուտքագրել նոր քառանիշ PIN կոդը, հաստատել նոր PIN կոդը:

PIN կոդի փոփոխում կատարելիս անվտանգության նկատառումներից ելնելով բանկը խորհուրդ է տալիս առաջնորդվել հետեւյալ կանոններով՝

1. Չընտրել չափազանց դյուրին նոր PIN կոդ, օրինակ՝ հաջորդական թվերի կոմբինացիա (1234) կամ կրկնվող թիվ (1111),
2. Որպես PIN կոդ չօգտագործել քարտապանի ծննդյան տարեթիվը,
3. Մի քանի քարտ ունենալու դեպքում բոլորի համար չընտրել նույն PIN կոդը,
4. Պահպանել նոր PIN կոդի գաղտնիությունը:

Ծառայության շնորհիվ վճարային քարտերից օգտվելը դարձել է էլ ավելի անվտանգ եւ հարմարավետ բանկի հաճախորդների համար: Բանկի քարտապանները կարող են օգտվել ծառայությունից առանց քանակային սահմանափակման եւ առանց միջնորդավճարի:

Դիտում՝ 23497
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai