Ֆրանսիայի հայ բժիշկները բարեգործական ծրագիր են իրականացրել Սյունիքում

30.08.2016 | 12:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ֆրանսահայ բժիշկները` Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի աջակցությամբ, բարեգործական ծրագրեր են իրականացրել Սյունիքի մարզի տարբեր գյուղերում եւ Սիսիանում:

Ինչպես նշել են բանկում, Ֆրանսահայ բժիշկների միության (UMAF) անդամներն ամեն տարի մայիսին ՀՀ համայնքների դպրոցների բժիշկների հետ իրականացնում են փորձի փոխանակում` նրանց փոխանցելով երեխաների աչքի հետազոտման իրենց մեթոդների գաղտնիքները, իսկ օգոստոսին Հայաստան են բերում մեծ թվով օպտիկական ոսպնյակներ, լաբորատոր եւ ակնաբուժական սարքավորումներ եւ տեղում ստուգում երեխաների տեսողությունը՝ անհրաժեշտության դեպքում նվիրելով ակնոցներ:

Հայաստան ժամանած UMAF-ի խմբի ղեկավար Լեւոն Արթինյանը նշել է, որ ծրագիրն իրականացնում են արդեն 13 տարի` իրենց ներդրումն ունենալով հայ երեխաների առողջության պահպանության գործում:

«Ծրագիրն իրականացնում ենք գյուղերում, քանի որ այստեղ ավելի շատ է զգացվում բժիշների եւ սարքավորումների կարիքը: Այս տարի Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի աջակցությամբ խմբի 8 բժիշկներով եկել ենք Հայաստան՝ մեզ հետ այստեղ տեղափոխելով մեծ քանակությամբ սարքավորումներ: Մտածեցինք, որ Հայաստանում էլ մարդիկ կլինեն, ովքեր մեզ կաջակցեն եւ դիմեցինք մեր վաղեմի ընկեր Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին, որի հետ արդեն 20 տարի աշխատում ենք եւ որն էլ առանց երկար մտածելու աջակցեց մեզ ծրագրի իրականացման գործում»,- նշել է Լեւոն Արթինյանը:

Այս տարի ծրագրի շրջանակում Ֆրանսիայի հայ բժիշկները Սյունիքի մարզում հետազոտել են ավելի քան 500 երեխայի:

Դիտում՝ 9829
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai