UWC Dilijan քոլեջն ընդունում է ուսանողների երրորդ «սերունդը»

26.08.2016 | 14:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այս օրերին UWC Dilijan քոլեջ են ժամանում նոր ուսանողներ՝ աշխարհի տարբեր մասերից:

Սա քոլեջի ուսանողների արդեն երրորդ «սերունդն» է:

Մինչեւ նոր ուսումնական տարվա մեկնարկը UWC Dilijan քոլեջ, ընդհանուր առմամբ, կժամանեն 107 նոր ուսանողներ՝ 65 երկրներից:

UWC Dilijan քոլեջում ս.թ. մայիսի 28-ին կայացել էր առաջին ուսանողների ավարտական հանդիսավոր արարողությունը: Աշխարհի 48 երկրներ ներկայացնող 95 երիտասարդներ, ովքեր 2014թ. դարձել էին UWC ցանցի՝ Հայաստանում գտնվող քոլեջի առաջին ուսանողները, հրաժեշտ էին տվել ուսումնական հաստատությանը:

Դիտում՝ 23299
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai