Starwood Hotels & Resorts-ը կմտնի Երեւան

22.08.2016 | 09:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Starwood Hotels & Resorts միջազգային հյուրանոցային ցանցը պատրաստվում է մուտք գործել հայաստանյան շուկա` Երեւանում բացելով The Alexander «լյուքս» դասի հյուրանոցը:

Հյուրանոցի բացումը նախատեսվում է 2017թ. ամռանը:

«Ունենալով ավելի քան 100 հյուրանոց արտասահմանում, The Luxury Collection-ը շարունակում է ընդլայնել իր աշխարհագրությունը`գործարկելով The Alexander հյուրանոցը պատմական Երեւանում»,- ասել է Եվրոպայում, Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում Starwood Hotels & Resorts ցանցի տնօրեն Մայքլ Ուեյլը:

«Համագործակցելով Tsupani ընկերության հետ`շարունակում ենք կյանքի կոչել մեր խոստումը` ներկայացնելով շքեղության նոր մակարդակ ԱՊՀ տարածաշրջանում: Երեւանի սրտում բացվելիք հյուրանոցն իր հյուրերին հնարավորություն կտա այցելել Հայաստանի գեղատեսիլ վայրեր»,- նշել է նա:

Tsupani ընկերության գլխավոր բաժնետեր Հասմիկ Համբարձումյանը նույնպես կարեւորել է Starwood Hotels & Resorts հյուրանոցի հետ իրենց համագործակցությունը:

«Ընկերության համար մեծ պատիվ է The Luxury Collection բրենդը բերել Հայաստան: Այն կլինի «լյուքս» դասի առաջին միջազգային հյուրանոցը Հայաստանում, եւ, ինչպես ակնկալում ենք, նաեւ լավագույնը»,- նշել է նա:

Starwood Hotels & Resort-ից տեղեկացրել են, որ The Alexander-ը տեղակայված է լինելու Հանրապետության հրապարակի մոտակայքում:

Դիտում՝ 12464
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai