96 մլն դրամ՝ կարկտահարության հետեւանքների վերացմանը

21.07.2016 | 13:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է 95,7 մլն դրամ (ավելի քան $200 հազ.) գումար հատկացնել Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի եւ Սյունիքի մարզպետարաններին՝ հունիս եւ հուլիս ամիսներին հորդառատ անձրեւների եւ կարկտահարության հետեւանքով հասցված վնասի փոխհատուցման համար:

ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ Կոտայքի եւ Արմավիրի մարզերի մի շարք համայնքներում հունիս եւ հուլիս ամիսներին հորդառատ անձրեւների եւ կարկտահարության հետեւանքով տուժել են բնակիչներ, բնակելի տներ եւ օժանդակ շինություններ, ինչպես նաեւ վնասվել են մի շարք գյուղամիջյան ճանապարհներ, կամուրջներ ու հենապատեր:

Նախարարի փոխանցմամբ՝ Արմավիրի մարզի մի շարք համայնքների բնակիչներին աջակցելու նպատակով անհրաժեշտ է տրամադրել 21,9 մլն դրամ, Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչներին՝ 3,8 մլն դրամ:

Հորդառատ անձրեւների պատճառով Գեղարքունիքի մարզում դժվարանցանելի եւ որոշ հատվածներում նույնիսկ անանցանելի են դարձել 7 կմ մարզային նշանակության ճանապարհներ: Տեղում կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ նշված ճանապարհների անցանելիությունն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել հողային պաստառի վերականգնման եւ առանձին հատվածներում ջրահեռացման առուների ակոսահանման աշխատանքներ, որոնց համար, համաձայն հաշվարկների, համապատասխանաբար կպահանջվի 4 եւ 6 մլն դրամ:

Բացի այդ, հունիսի 24-ին տեղացած անձրեւի եւ կարկուտի պատճառով առաջացած ջրհեղեղից անանցանելի են դարձել Կարճաղբյուր համայնքի ներհամայնքային ճանապարհները՝ շուրջ 5 կմ: Ճանապարհների վերանորոգման համար կպահանջվի 5 մլն դրամ:

Նախարարի փոխանցմամբ՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի վնասված ճանապարհների վերականգման համար կպահանջվի շուրջ 55 մլն դրամ:

Դիտում՝ 6831
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai