Երեւանում կվերաբացվի գյուղմթերքի երկրորդ տոնավաճառը

20.07.2016 | 10:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Հուլիսի 23-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ Մաշտոցի պողոտային հարող տարածքում («Մալիբու» սրճարանի հարեւանությամբ) կվերաբացվի գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը:

Տոնավաճառը կգործի յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի օրերին:

Այս տարի Կասյան փողոցի վերջնամասում գործող տոնավաճառը վերաբացվել է հունիսի 11-ին: Մինչ օրս այստեղ կազմակերպվել է 12 տոնավաճառ, որին մասնակցել է 1740 գյուղացիական տնտեսություն: Օրական իրացվել է շուրջ 40-50 տ գյուղմթերք:

Տոնավաճառին մասնակցում են ՀՀ տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ, որոնք  սպառողներին ներկայացնում են սեփական արտադրանքը:

Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրում է նաեւ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ եւ սայլակներ:

Մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:

Տոնավաճառն անցկացվում է 2011-ից:

Դիտում՝ 3041
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai