Յունիբանկն ավարտել է ProtoCRM համակարգի ներդրումը

19.07.2016 | 17:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Յունիբանկն ավարտել է «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության մշակած նոր սերնդին պատկանող ProtoCRM համակարգի ներդրումը:

Ինչպես նշել են բանկում, վարկավորման գործընթացի ավտոմատացումը հնարավորություն կտա բանկին առավել արդյունավետ գնահատել հաճախորդի վարկունակությունը, կառուցել հաճախորդի պրոֆիլը` հիմնվելով սեփական վիճակագրական բազայի վրա, ինչպես նաեւ բացառել մարդկային գործոնը վարկի վերաբերյալ որոշում կայացնելիս:

Բացի այդ, վարկային պորտֆելի վերլուծության ավտոմատացված գործընթացը կնպաստի որակյալ վարկերի բազայի ձեւավորմանը եւ վարկային ռիսկի նվազեցմանը: Իսկ վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է մեկ րոպեում:

«Անցումը ProtoCRM համակարգին հնարավորություն տվեց բանկին նվազեցնել ծախսերը` բարձրացնելով սպասարկման որակն ու արդյունավետությունը, ինչն առաջնային է մանրածախ ուղղությունը զարգացնող բանկի համար»,- նշել է Յունիբանկի վարչության նախագահի տեղակալ, Օպերացիոն սպասարկման եւ տեղեկատվական համակարգերի տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ համակարգի մոդուլը թույլ է տալիս բանկին սահմանել անհրաժեշտ չափանիշները` ապահովելով հաճախորդների հետ փոխգործողության գործընթացի ավտոմատացումը, ինչը թույլ է տալիս առավել արդյունավետ բավարարել հաճախորդների պահանջմունքները:

«Պրոտոբեյզ Լաբարատորիզ»-ը Յունիբանկում առաջին անգամ ներդրել է վարկավորման ավտոմատացված CRM-համակարգը 2013թ.: Այդ ժամանակվանից ի վեր բանկը մշակել է սպառողական վարկավորման մոտ 720 հազ. հայտ: Այս տարի Յունիբանկի վարկային կոնվեյերն արդեն մշակել է 150 հազ. հայտ: 2016թ. երկրորդ եռամսյակի տվյալներով՝ Յունիբանկի մանրածախ վարկերի քանակը գերազանցել է 200 հազ-ը»,- նշել է Մեսրոպ Հակոբյանը:

Յունիբանկում նաեւ տեղեկացրել են, որ նախատեսում են ստեղծել տվյալների մշակման ժամանակակից կենտրոն՝ հիմնված Huawei-ի համալիր լուծման վրա, որը նախատեսված սերվերային եւ կոմունիկացիոն սարքավորումների տեղաբաշխման համար եւ կարող է պահել ու մշակել բանկային տեղեկատվության հսկայական ծավալներ:

«Մանրածախ ուղղության դինամիկ զարգացումը, բանկի մասնաճյուղային ցանցի ընդլայնումը եւ նորույթ հանդիսացող լուծումների կիրառումը ենթադրում են IT ենթակառուցվածքի ապահով աշխատանք բոլոր բիզնես գործընթացներում: Հաճախորդը պետք է վստահ լինի տվյալների անվտանգությանն ու ապահովությանը»,- նշել են բանկում:

Դիտում՝ 14150
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai