$31 մլն կներդրվի գիշերային տեսանելիության եւ ջերմատեսիլ սարքերի արտադրությունում

14.07.2016 | 13:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Ունիկում Ինժիներինգ» ընկերությունը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ընկերության տարածքում գործունեություն կծավալի էլեկտրոնիկայի եւ ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում:

ՀՀ կառավարությունն ընկերությանը շահագործողի թույլտվություն է տրամադրել այսօրվա նիստում:

«Ունիկում Ինժիներինգ»-ը ազատ տնտեսական գոտում նախատեսում է կազմակերպել ռազմական նշանակության գիշերային տեսանելիության եւ ջերմատեսիլ սարքերի արտադրություն:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ՝ ծրագրի առաջին տարվա ընթացքում նախատեսվում է արտադրել եւ արտահանել մինչեւ 1000 սարք: Հետագայում դրանց թիվը կհասցվի 5500-ի: Արտահանման հիմնական ուղղությունը կլինի Ռուսաստանը:

«Նախատեսվում է, որ ծրագրի երկրորդ տարում` 2017թ., արտահանման ծավալները կկազմեն մոտ $5 մլն, իսկ 5-րդ տարում` շուրջ $12 մլն»,- ասել է նախարարը:

Ծրագրի շրջանակում (5 տարի) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ $ 31 մլն, առաջին տարում կստեղծվի 10 նոր աշխատատեղ` 150 հազ. դրամ միջին աշխատավարձով, իսկ հինգերորդ տարում՝ ավելի քան 35` 350 հազ. դրամ միջին աշխատավարձով:

Դիտում՝ 21045
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai