Սոցփաթեթում առկա հանգստի բաղադրիչը կկասեցվի

07.07.2016 | 13:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հայտարարել է, որ կառավարությունը ժամանակավորապես կասեցնում է սոցիալական փաթեթում առկա հանգստի բաղադրիչը:

Այս մասին վարչապետն ասել է կառավարության նիստի ժամանակ՝ նշելով, որ հանգստի բաղադրիչի հետ կապված սոցիալական փաթեթների չարաշահումները դեռ շարունակվում են:

«ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայությունն ու Վերահսկիչ պալատն իմ հանձնարարականով ոլորտում ուսումնասիրություններ են կատարում: Հաշվի առնելով շարունակվող խնդրի առկայությունը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը 2017-2019 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում որդեգրել է նոր մոտեցում, որով սոցիալական փաթեթից կհանվի հանգստի բաղադրիչը՝ թողնելով միայն առողջապահության բաղադրիչի ֆինանսավորումը»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ գործադիրի կարծիքով՝ հանգստի բաղադրիչի ֆինանսավորումը ոչ թե ընդհանրապես կկրճատվի, այլ ժամանակավորապես կկասեցվի:

Դիտում՝ 4361
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai