ՀՀ սննդի անվտանգության ծառայությունը կհետեւի Kinder-ի շուրջ զարգացումներին

07.07.2016 | 11:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ սննդի անվտանգության պետական ծառայությունն իր ուշադրության կենտրոնում կպահի Ferrero ընկերության Kinder շոկոլադե սալիկներում քաղցկեղածին նյութերի հնարավոր պարունակության շուրջ իրադարձությունների զարգացումը:

Նշենք, որ օրերս Գերմանիայի սննդամթերքի վերահսկման անկախ մարմիններից մեկը՝ Foodwatch-ը, իր հետազոտությունների արդյունքում պարզել էր, որ Ferrero ընկերության Kinder սալիկներում առկա են հնարավոր քաղցկեղածին տարրեր եւ կոչ արել հետ կանչել վաճառքում առկա արտադրանքը:

Մասնավորապես, կազմակերպությունը սալիկների մեջ հայտնաբերել էր նավթի վերամշակումից ստացվող անուշաբույր ածխաջրերի (MOAH) վտանգավոր քանակ, որը կարող է նպաստել քաղցկեղի առաջացմանը:

ՀՀ սննդի անվտանգության պետական ծառայության մամուլի պատասխանատու Նվարդ Առաքելյանը Banks.am-ի հետ զրույցում նշել է, որ ծառայությունը սպասում է պաշտոնական հաստատման կամ հերքման՝ համապատասխան հետեւություններ անելու եւ քայլեր ձեռնարկելու համար:

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ Սննդամթերքի եւ կերերի արագ արձագանքման միջազգային համակարգում (RASFF) շոկոլադե սալիկներում հնարավոր քաղցկեղածին նյութերի մասին որեւէ հաղորդագրություն չկա, բացի այդ, փաստն առայժմ չի հաստատվել որեւիցե երկրի լիազոր մարմնի կողմից:

«Այդուհանդերձ, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կհետեւի զարգացումներին եւ անհրաժեշտության դեպքում կիրականացնի համապատասխան գործողություններ՝ իրազեկելով այդ մասին հանրությանը»,- նշել է Նվարդ Առաքելյանը:

Դիտում՝ 3875
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai