Ռիսկերի կառավարում իրականացնող SCDM-ն ընդլայնում է իր աշխատակազմը ՀՀ-ում

29.06.2016 | 14:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ռիսկերի կառավարման ոլորտում մասնագիտացած SCDM ընկերությունը նախօրեին «Վիասֆեր» տեխնոպարկում գործարկել է իր նոր գրասենյակը:

Ինչպես նշել է ընկերության հիմնադիր տնօրեն Վահե Անդոնյանսը, տարածքի ընդլայնումը պայմանավորված է աշխատակիցների թվի ավելացմամբ:

«SCDM-ը Հայաստանում գործում է 2003-ից: Այն ժամանակ ունեինք ընդամենը երկու աշխատող, իսկ այժմ մեր աշխատակիցների թիվը հասել է 160-ի: Մինչեւ տարեվերջ նախատեսում ենք հասցնել այս ցուցանիշը 200-ի»,- ասել է նա:

Վահե Անդոնյանսի խոսքով՝ ընկերությունն իրականացնում է ռիսկերի կառավարում հիմնականում արտասահմանյան բանկերի եւ ապահովագրական ընկերությունների համար:

«Մեր հաճախորդները մեծամասամբ Եվրոպայից են. միայն Գերմանիային բաժին է ընկնում SCDM-ի ընդհանուր շուկայի մոտ 60%-ը: Բացի այդ, հաճախորդներ ունենք ԱՄՆ-ից, Ճապոնիայից եւ այլ երկրներից»,- նշել է նա:

Ներկայում SCDM-ը հայաստանյան ընկերություններին ծառայություններ չի մատուցում, քանի որ պահանջարկ, որպես այդպիսին, դեռ չկա: Վահե Անդոնյանսի խոսքով՝ մոտ ապագայում եւս նման հեռանկարը բացակայում է:

Ինչ վերաբերում է ընկերության գործունեության վրա գլոբալ տնտեսական աճի դանդաղման ազդեցությանը, ապա ըստ Վահե Անդոնյանսի, SCDM-ը դրանից չի տուժել: Ընդհակառակը, ճգնաժամի պայմաններում ընկերությունները սկսել են ավելի գնահատել ռիսկերի կառավարման դերը:

«Անցած տարի մենք ունեցել ենք շուրջ €6 մլն շրջանառություն՝ արձանագրելով €2 մլն շահույթ: Ընկերությունն առաջիկայում նախատեսում է ընդլայնել գործունեությունը՝ իր հաճախորդներին առաջարկելով նոր պրոդուկտներ»,- հայտնել է SCDM-ի տնօրենը:

Դիտում՝ 40518
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai