Քննարկվել են ՀՀ ԿԲ եւ Արգենտինայի Ազգային բանկի գործակցության հեռանկարները

23.06.2016 | 12:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահ Կառլոս Մելքոնյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնել են ԿԲ-ում, հունիսի 22-ին կայացած հանդիպման ընթացքում Արթուր Ջավադյանը ներկայացրել է ՀՀ ֆինանսական համակարգի ներկա վիճակը, խոսել վերջինիս ցուցանիշների մասին:

Նրա խոսքով՝ ՀՀ ԿԲ-ն միշտ խրախուսել է օտարերկրյա ինստիտուցիոնալ ներդրողների մուտքը Հայաստանի ֆինանսական շուկա՝ գիտակցելով շուկայի մասնակիցների եւ արտերկրյա գործընկերների միջեւ փոխգործակցության կարեւորությունը:

Արթուր Ջավադյանը հույս է հայտնել, որ Արգենտինայի Ազգային բանկի պատվիրակության այցն առիթ կծառայի արդյունավետ գործակցության մեկնարկի համար եւ կնպաստի երկրների տնտեսությունների միջեւ շահավետ հարաբերությունների ամրապնդմանը:

Կառլոս Մելքոնյանն էլ գոհունակություն է հայտնել արգենտինացի գործարարների կողմից ՀՀ-ում կատարված ներդրումների առնչությամբ՝ պատրաստակամություն  հայտնելով հնարավորինս նպաստել երկու երկրների ֆինանսական ոլորտների միջեւ կապերի ամրապնդմանը, ներդրումների ներգրավմանը, ինչպես նաեւ արտերկրում Հայաստանի ներկայացմանը:

Արգենտինայի Ազգային բանկի նախագահին ավելի վաղ ընդունել էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ Արգենտինայի Ազգային բանկը հիմնադրվել է 1891թ. երկրի նախագահ կողմից՝ հաղթահարելու տնտեսական ճգնաժամից տուժած բանկային համակարգում առկա խնդիրները: Լինելով պետական բանկ՝ այն ունի լայն մասնաճյուղային ցանց (մոտ 710 սպասարկման կետ) հանրապետությունում, եւ երկրի ամենախոշոր բանկն է: 

Դիտում՝ 3367

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW