Գործարկվել է USSD ArCa ծրագիրը

09.06.2016 | 16:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Արմենիան Քարդ»-ը, Beeline-ը եւ «Նիկիտա Մոբայլ»-ը համատեղ հայտարարում են USSD ArCa ծրագրի գործարկման մասին:

Ծրագիրը նախատեսված է Beeline բջջային կապի բոլոր բաժանորդների եւ ArCa  համակարգի բանկերի քարտապանների համար, որոնք, իրենց բանկում քարտի համարին կցելով Beeline բջջային համարը, հնարավորություն կստանան իրականացնել մի շարք գործառնություններ «Արմենիան Քարդ»-ի տրամադրած USSD ինտերֆեյսի միջոցով:

Մասնավորապես, քարտապանները կկարողանան իրական ժամանակում օպերատիվ կերպով տեղեկատվություն ստանալ վճարային քարտի մնացորդի վերաբերյալ, ստանալ տվյալ քարտով իրականացված վերջին 4-ից մինչեւ 5 գործառնությունների քաղվածքը, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում արգելափակել քարտը օրվա ցանկացած ժամի:

«Վստահ եմ, որ ծառայության գործարկումից հետո քարտապանները կգնահատեն դրա առավելությունները, եւ այն կընդլայնվի այլ բջջային օպերատորների միանալու հաշվին»,- ասել է «Արմենիան Քարդ»-ի գործադիր տնօրեն Իշխան Մխիթարյանը։

«Մենք վստահ ենք, որ USSD ArCa նորարարական ծառայությունը զգալիորեն կհեշտացնի բանկային հաշվով կամ քարտով գործառնությունների գործընթացը հաճախորդի համար` անկախ ժամից եւ հեռավորությունից»,- իր հերթին նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ուղարկել *116# USSD-հրահանգը եւ հետեւել մենյուի հրահանգներին` առաջարկված ցանկից ընտրելով անհրաժեշտ ծառայությունները:

Ծառայությանը միանալու համար քարտապանը պետք է դիմի իրեն սպասարկող բանկ։

Դիտում՝ 25056
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai