Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը եւ ՀԱԱԳ-ը կխթանեն ՀՀ արտահանումը

07.06.2016 | 15:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը եւ Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը (ՀԱԱԳ) ստորագրել են համագործակցության հուշագիր, որի արդյունքում բանկը կկարողանա ֆինանսավորել գործակալության թողարկած ապահովագրական վկայագրերով Հայաստանից արտահանում իրականացնող ընկերություններին՝ հետաձգված վճարային պայմանով արտահանումների դեպքում:

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը նշել է, որ արտահանման ապահովագրությունը հնարավորություններ է ընձեռելու բանկին ավելի պարզեցված ընթացակարգով իրականացնելու դրամական միջոցների ֆինանսավորում (արտահանման ֆակտորինգ) արտահանող ընկերությունների հետ: Նրա խոսքով՝ բանկի կողմից առաջարկվող պրոդուկտը նվազագույնի է հասցնելու թե՛ բանկի, թե՛ արտահանողի ռիսկերը:

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանն էլ ընդգծել է, որ գործակալության առաքելությունը ՀՀ արտահանման խթանումն է։

«Ընկերության կողմից առաջարկվող ապահովագրական գործիքակազմի կարեւորագույն բաղկացուցիչը արտահանողներին մատչելի եւ անգրավ ֆինանսական ռեսուրսներին հասանելիության ստեղծումն է։ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի հետ ստորագրված համագործակցության պայմանագիրը նոր զարկ կտա գործակալության ծառայությունների վերաբերյալ բանկի բազմաթիվ հաճախորդների իրազեկվածության բարձրացմանը, հատկապես ՀՀ մարզերում։  Վստահ եմ, որ բանկի հետ համատեղ աշխատանքի արդյունքում շուկայում դեռեւս նոր ֆինանսական այս պրոդուկտը լայն պահանջարկ կունենա՝ էապես նպաստելով հայ արտահանողների մրցունակության բարձրացմանը, արտադրության ծավալների ավելացմանը եւ նոր շուկաների բացահայտմանը»,- ասել է Վազգեն Աբգարյանը:

Banks.am-ի հարցազրույցը ՀԱԱԳ գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանի հետ կարող եք կարդալ այստեղ:

Դիտում՝ 7829
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai