ArCa. «Միր»-ի հետ գործակցությունը մեր զարգացմանն ուղղված հերթական քայլն է

07.06.2016 | 09:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Արմենիան Քարդ» ընկերության տնօրեն Իշխան Մխիթարյանը կարծում է, որ ռուսական «Միր» քարտերի օպերատորի՝ «Վճարային քարտերի ազգային համակարգ»-ի հետ համագործակցության պայմանները կլինեն «տնտեսապես ձեռնտու եւ մրցունակ»:

Այս մասին Իշխան Մխիթարյանն ասել է Banks.am-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով «Միր» եւ ArCa վճարային քարտերի փոխադարձ սպասարկման վերաբերյալ օրերս Երեւանում ստորագրված հուշագիրը:

«Մեր ընկերությունը քարտապաններին մատուցվող ծառայությունների տեսականու ընդլայնման եւ գործառնական զարգացմանն ուղղված իր քաղաքականության ներքո այս իրադարձությունը դիտարկում է որպես այդ ուղղությամբ կատարվող եւս մեկ կարեւոր քայլ»,- նշել է Իշխան Մխիթարյանը:

Նրա խոսքով՝ դեռեւս կնքվել է Մտադրությունների մասին հուշագիր, որի հիման վրա առաջիկա ամիսների ընթացքում կծավալվեն առարկայական քննարկումներ տեխնիկական, կազմակերպչական եւ շաղկապված այլ հարցերի շուրջ:

Ավելի վաղ «Վճարային քարտերի ազգային համակարգ»-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Կոմլեւն էլ նշել էր, որ Հայաստանն իրենց կարեւորագույն գործընկերներից է, որի հետ սկսել են երկու համակարգերի համար նշանակալի նախագիծ:

«Մենք դիտարկում ենք նաեւ «Միր»-ArCa քոբեյջինգային քարտերի թողարկման հնարավորությունը, որը կարող է դառնալ մեր համագործակցության հաջորդ քայլը»,- ասել է Վլադիմիր Կոմլեւը:

Նշենք, որ ՌԴ Կենտրոնական բանկին պատկանող «Վճարային քարտերի ազգային համակարգ» ընկերությունը հիմնադրվել է 2014թ. հուլիսի 23-ին:

Դիտում՝ 17858
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai