Գործարկվել է ACBA Ticket հավելվածը

27.05.2016 | 12:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը ներդրել է նոր՝ ACBA Ticket անվճար հավելվածը, որը հնարավորություն է տալիս նախօրոք հերթագրվելով՝ սպասարկվել կատարած նշումներին համապատասխան՝ էականորեն տնտեսելով ժամանակ:

Բանկում նշել են, որ հավելվածից հնարավոր է օգտվել ինչպես նախապես գրանցվելով, այնպես էլ՝ առանց գրանցվելու:

ACBA Ticket-ը նախատեսված է iOS եւ Android օպերացիոն համակարգերով աշխատող բոլոր տեսակի սարքավորումների համար:

«Հավելվածից կարող են օգտվել բոլոր ցանկացողները՝ ինչպես բանկի հաճախորդները, այնպես էլ՝ բանկի հաճախորդ չհանդիսացող անձինք: Այս միջոցով քաղաքացիները կարող են նախօրոք հերթագրվել եւ սպասարկվել բանկի՝ Երեւանում գտնվող մասնաճյուղերում»,- ասված է հաղորդագրությունում:

Հավելվածը գործում է հետեւյալ տրամաբանությամբ. հաճախորդը հավելվածի միջոցով նախապես ընտրում է իր նախընտրած մասնաճյուղը, այն ծառայությունը, որից ցանկանում է օգտվել, նշում է օրը եւ ժամը, գալիս է մասնաճյուղ ու սպասարկվում իր կատարած նշումներին համապատասխան:

Էկրանին կտրոնի համարը երեւում է M տառով:

Դիտում՝ 7804
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai