UWC Dilijan College-ի շենքը ստացել է FIABCI Prix d’Excellence-ի մրցանակ

26.05.2016 | 15:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

UWC Dilijan College-ի շենքը դարձել է համաշխարհային զարգացման նախագծերի  «FIABCI World Prix d’Excellence Awards 2016» մրցույթի արծաթե մեդալակիր:

«FIABCI World Prix d’Excellence Awards 2016» մրցույթի Public Infrastructure անվանակարգում UWC Dilijan College-ի շենքը դարձել է արծաթե մեդալակիր, եւ  ԱՊՀ երկրներից առաջին նախագիծն է, որը միջազգային հեղինակավոր փորձագիտական հանրության կողմից բարձր գնահատականի է արժանացել:

Քոլեջը կառուցվել է RD Group ներդրումային-կառուցապատող հոլդինգի կողմից:
 
Ժյուրիի անդամները Public Infrastructure անվանակարգի նախագծերը գնահատում են մի քանի չափանիշներով.

ճարտարապետություն, կառուցապատման նախագծի եւ շինարարության օբյեկտի կոնցեպցիայի մշակման որակ, էներգաարդյունավետության եւ էկոլոգիական լուծումների կիրառություն: 

Գլխավոր չափորոշիչներից մեկը նախագծի ազդեցությունն է տեղական ենթակառուցվածքների եւ տարածաշրջանի զարգացման վրա: 
 
«Մենք հպարտանում ենք նման բարձր գնահատականով: Ուսանողների ներդաշնակ զարգացման եւ կրթություն ստանալու համար ստեղծվում են հարմարավետ միջավայրեր, կառուցվում են ամենաառաջադեմ շինությունները: UWC Dilijan College-ը ձեւավորում է կրթություն ստանալու եւ շրջակա միջավայրի հանդեպ բարեկամական վերաբերմունքի համար նպաստավոր պայմաններ: Միջազգային դպրոցի հայտնվելը Դիլիջանում տարածաշրջանի վերածնման, քաղաքային հարմարավետ միջավայրի ստեղծման, կյանքի որակի բարելավման եւ բնակիչներին՝ քաղաքը բարեփոխելու գործում ներգրավելու առաջին քայլը դարձավ», - ասել է RD Group հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ, UWC Dilijan College-ի հիմնադիր-գործընկեր Գագիկ Ադիբեկյանը:  
 
«Դեռեւս նախագծման փուլում էներգախնայող առաջադեմ տեխնոլոգիաների ու էկոլոգիական նյութերի օգտագործումը մեզ համար սկզբունքային էր: Կարեւոր է, որ կառուցված շենքերը ներդաշնակորեն հարմարվել են լանդշաֆտին, անվնաս են բնության համար եւ էսթետիկ են: Այս հարցում մեծ ավանդ ունեն նախագիծը մշակող ճարտարապետները՝  Tim FlynnArchitects-ի եւ RD Group-ի թիմից: Քոլեջն իր շուրջը  ձեւավորում է մի ամբողջ էկոհամակարգ, նոր միտում է հաղորդում քաղաքաշինությանը եւ շնորհիվ իր ճարտարապետական կոնցեպցիայի՝ օգնում է ուսանողներին եւ տեղի բնակիչներին  պատասխանատու լինել շրջակա միջավայրի համար», - ասել է UWC Dilijan քոլեջի գործընկեր-հիմնադիրների խորհրդի նախագահ, գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը:

Դիտում՝ 11009
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai