ՏՄՊՊՀ-ն ռուսական կողմի առաջարկով կուսումնասիրի ջերմոցային տնտեսության ոլորտը

26.05.2016 | 11:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյին եւ առեւտրային խորհրդատու Իգոր Զինովեւին:

Հանդիպումը նախաձեռնել էր ՀՀ-ում ՌԴ առեւտրային ներկայացուցչությունը՝ արձագանքելով ՏՄՊՊՀ նախագահի բարձրացրած մի շարք խնդիրների, որոնք վերաբերում են արտահանմամբ զբաղվող հայ գործարարներին:

ՏՄՊՊՀ-ում նշել են, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանման ոլորտում առաջացած մրցակցային խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Արտակ Շաբոյանն ընդգծել է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար առեւտրի եւ ծառայությունների միասնական սկզբունքների կանոնակարգման անհրաժեշտությունը, ինչը լիարժեք իրավական հիմքի վրա կդնի մատակարար-առեւտրային ցանց փոխհարաբերությունները:

Պաշտոնյաներն էլ պատրաստակամություն են հայտնել իրենց իրավասության շրջանակում աջակցելու՝ ի հայտ եկած խնդիրների լուծման հարցում:

Բացի այդ, ՀՀ-ում ՌԴ առեւտրային ներկայացուցիչը ՏՄՊՊՀ նախագահին խնդրել է, որպեսզի հանձնաժողովն ուսումնասիրություն իրականացնի ՀՀ ջերմոցային տնտեսության ոլորտում:

Անդրեյ Բաբկոյի խոսքով՝ քանի որ ՌԴ կառավարության աջակցությամբ Հայաստանում գործում է ջերմոցաշինության խթանման ծրագիր, ապա այս տեսանկյունից խնդիրը արդիական եւ կարեւոր է՝ հասկանալու, թե ինչպիսի մրցակցային իրավիճակ է այս ոլորտում: Անդրեյ Բաբկոն նշել է, որ Հայաստանում արտադրված բանջարեղենները մեծ պահանջարկ ունեն ՌԴ-ում, այդ իսկ պատճառով իրենց կողմից ծրագրի լիարժեք եւ բարեհաջող իրագործումը խիստ կարեւորվում է:

Արտակ Շաբոյանը տեղեկացրել է, որ ՏՄՊՊՀ-ն պատրաստակամ է ուսումնասիրություն իրականացնելու այս ոլորտում:

Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ նախագահի բարձրաձայնած խնդիրներին արձագանքել էր նաեւ ռուսական X5 Retail Group-ը:

Դիտում՝ 3373
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai