Արցախի վարչապետը հանդիպել է ՀՀ բանկերի ղեկավարներին

21.05.2016 | 12:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը Շուշիում հանդիպել է հայաստանյան մի շարք բանկերի ղեկավարների, որոնց հետ քննարկել է Արցախում բանկային համակարգի հետագա զարգացման հետ կապված որոշ հարցեր:

Արցախի կառավարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Արայիկ Հարությունյանը կարեւորել է վերջին տարիներին Արցախի տնտեսության մեջ բանկային կապիտալի կայուն ներգրավումը, ինչը հնարավորություն է ընձեռել մի շարք ոլորտներում զարգացման լուրջ առաջընթաց գրանցել:

«Մեր բոլոր կայացած ձեռնարկությունները հիմնադրվել եւ զարգացել են բանկային կապիտալի ներգրավման շնորհիվ: Կառավարության եւ բանկերի միջեւ անցած տարիների ընթացքում ձեւավորված ամուր եւ վստահելի համագործակցությունը խոստումնալից ապագա ունի, եւ նման հանդիպումները մեզ հնարավորություն են տալիս կառուցողական մթնոլորտում միասին քննարկելու ընթացիկ եւ ապագա ծրագրերը »,- ասել է Արցախի վարչապետը: Նա հավելել է, որ Արցախում գործող բանկերի մասնաճյուղերը զգալիորեն զարգացրել են սպասարկման ծառայությունները:

Դիտում՝ 4758
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai