Տիգրան Սարգսյան. 40 երկիր հետաքրքրված է ԵԱՏՄ-ի հետ գործակցությամբ

20.05.2016 | 14:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հասունացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) եւ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (Association of SouthEast Asian Nations/ASEAN) միջեւ երկխոսության հարցը, եւ մենք պետք է հստակեցնենք այդ համագործակցության ձեւաչափը:

Նախօրեին այսպիսի հայտարարություն է արել ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ ՌԴ-ASEAN գործարար համաժողովի շրջանակում, հայտնում են ԵՏՀ մամուլի ծառայությունից:

Տիգրան Սարգսյանի կարծիքով` գործակցության արդյունավետ ձեւաչափերից մեկը կարող է լինել տեղեկության փոխանակումը բիզնեսին հետաքրքրող հարցերի շուրջ, որոնք կվերաբերեն առեւտրի, տեխնիկական կառավարման, մաքսային կառավարման ոլորտներին, ինչպես նաեւ արգելքների կրճատմանը:

«Տարածաշրջանային տնտեսական միավորումներն այսօր այլընտրանք չունեն: Այդ միտման արտահայտումներից մեկն էլ ԵԱՏՄ-ի ստեղծումն էր, ինչը պայմանավորված էր մասնակից երկրների իրական տնտեսական շահերով: Միությունը ձեւավորվել է որպես միջազգային գրավիչ նախագիծ, որի հետ համագործակցելու հետաքրքրություն է հայտնել արդեն աշխարհի 40 երկիր: Մասնավորապես, Ռուսաստան-ASEAN համաժողովի նախօրեին ԵՏՀ-ն փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել ասոցիացիայի երկու անդամների՝ Սինգապուրի Հանրապետության եւ Կամբոջայի Թագավորության հետ», - ասել է Տիգրան Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ տնտեսական հարաբերությունների խորացումը երրորդ երկրների եւ ինտեգրացիոն միավորումների հետ ԵՏՀ-ի 2016թ. աշխատանքի առաջնահերթություններից է:

Դիտում՝ 11802
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai