ԱՄԷ-ի գործարարները շահագրգռված են ՀՀ-ում ներդրումների իրականացմամբ

12.05.2016 | 09:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ներդրողները շահագրգռված են Հայաստանի տարբեր ոլորտներում, այդ թվում անշարժ գույքի շուկայում ներդրումների իրականացմամբ:

Այս մասին նախօրեին  Երեւանում ասել է Հայաստանում ԱՄԷ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը, հավելելով, որ այժմ նախապատրաստվում է ԱՄԷ-ի մի խումբ գործարարների այցը Հայաստան:

Դեսպանը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ վերջին շրջանում տարբեր ոլորտներում տեղի ունեցող զարգացումներից: Նա նշել է, որ նախորդ տարվա ընթացքում աճել են երկկողմ առեւտրաշրջանառության ծավալները, ներդրումներ են իրականացվել ՀՀ գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում:

Ըստ դեսպանի, զգալիորեն աճել է ԱՄԷ-ից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը, ովքեր մեր երկիր են այցելում նաեւ բուժման նպատակով:

Իր հերթին Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել եւ աջակցել երկկողմ տնտեսական կապերի խորացմանն ու ամրապնդմանն ուղղված յուրաքանչյուր ծրագրի իրականացմանը:

Հանդիպման ավարտին դեսպանը վարչապետին է փոխանցել ԱՄԷ-ի կառավարության ղեկավար Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումի՝ Դուբայի Համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու հրավերը:

Դիտում՝ 2999
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai