ԲՏԱ Բանկը Հայէկոնոմբանկին միացնելու պայմանագիրը նախնական հավանություն է ստացել

11.05.2016 | 16:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկը մայիսի 6-ին նախնական հավանություն է տվել «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ին միացնելու պայմանագրին:

Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերին Ալմաթի քաղաքում Հայէկոնոմբանկի եւ Ղազախստանի ԲՏԱ Բանկի ղեկավարների միջեւ ստորագրվել էր հայաստանյան ԲՏԱ Բանկի եւ Հայէկոնոմբանկի միացման հուշագիր:

Ինչպես նշել են Հայէկոնոմբանկում, միացման արդյունքում բանկի նորմատիվային կապիտալը կկազմի շուրջ 27 մլրդ դրամ:

«Միացման գործարքը թույլ կտա էլ ավելի ամրապնդել Հայէկոնոմբանկի դիրքը ՀՀ բանկային համակարգում` քայլ առաջ կատարելով վարկավորման եւ ներդրումային ոլորտում եւ բանկին ընձեռելով մրցակցային նոր առավելություններ»,- ասված է հաղորդագրությունում:

Գործարքի արդյունքում կընդլայնվի բանկի մասնաճյուղային ցանցը եւ հաճախորդների բազան, ինչպես նաեւ մատուցվող ծառայությունների ցանկը:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 18-ին Հայէկոնոմբանկի եւ ԲՏԱ Բանկի բաժնետերերը կողմ էին քվեարկել բանկերի միացմանը, ինչի արդյունքում ԲՏԱ Բանկը դադարելու էր գործել որպես առանձին իրավաբանական անձ, իսկ նրա բոլոր իրավունքներն ու պարտականություններն անցնելու էին իրավահաջորդ բանկին՝ Հայէկոնոմբանկին:

Դիտում՝ 9710
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai