Յունիբանկը 1-ին եռամսյակում ստացել է 212 մլն դրամի շահույթ

11.05.2016 | 14:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Յունիբանկն այս տարվա առաջին եռամսյակում գրանցել է դրական ֆինանսական արդյունքներ  գործունեության բոլոր հիմնական ուղղություններով`շարունակելով շահույթի աճը:

Ինչպես հայտնել են բանկում, Յունիբանկի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 170 մլրդ դրամ, պարտավորությունները` 146 մլրդ ՀՀ դրամ, իսկ շահույթը կազմել է 212 մլն դրամ:

Միաժամանակ, պետբյուջե վճարած հարկերի ծավալով բանկը 100 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 41-րդ տեղը` 628,5 մլն դրամ ցուցանիշով:  
 
Բանկում նշել են, որ ակտիվների աճի ապահովման հիմնական գործոնը եղել է վարկավորման ծավալների մեծացումը` մինչեւ 119 մլրդ դրամ: Բանկի մանրածախ վարկավորման պորտֆելը կազմել է ավելի քան 55 մլրդ դրամ:

«Բանկը շարունակել է ակտիվ աջակցություն ցուցաբերել ՓՄՁ-ներին եւ անհատ ձեռնարկատերերին` ձգտելով մեծացնել տնտեսության իրական հատվածի վարկավորման ծավալները: Առաջին եռամսյակում Յունիբանկը ՓՄՁ-ներին տրամադրել է ավելի քան 5 մլրդ դրամի վարկային միջոցներ` գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը գրեթե վեց անգամ»,- ասված է հաղորդագրությունում:

Բացի այդ, բանկի ավանդային բազան աճել է 11,6%-ով եւ կազմել 125 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները հաշվետու ժամանակահատվածում աճել են 792 մլն դրամով`գերազանցելով 85 մլրդ դրամը:

Բանկում հիշեցրել են, որ այս տարվա ապրիլին իրենք թողարկել են 5,2 մլրդ դրամի բաժնետոմսեր եւ ամբողջությամբ տեղաբաշխել դրանք «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում:

Դիտում՝ 12717
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai