«ԱԳԲԱ Լիզինգ»-ն իրականացրել է արեւային ֆոտովոլտայիկ համակարգի առաջին ֆինանսավորումը

11.05.2016 | 11:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«ԱԳԲԱ Լիզինգը», «Գրին Լիզինգ» ենթաբրենդի շրջանակում հմտանալով արեւային ջրատաքացուցիչների ֆինանսավորման մեջ, ընդլայնում է գործունեության շրջանակները` իրականացնելով նաեւ արեւային ֆոտովոլտայիկ համակարգերի ֆինանսավորում:

Ինչպես հաղորդում է «ԱԳԲԱ Լիզինգի» պաշտոնական կայքը, արեւային էներգիայի կիրառման այս նոր ուղղության ֆինանսավորումը ՀՀ քաղաքացիների եւ գործող ցանկացած բիզնեսի համար ծախսերի կրճատման եւ էներգետիկ անկախության մակարդակի բարձրացման հնարավորություններ է ընձեռում:

Սպառողական լիզինգի ոլորտում համալրված նոր ուղղության առաջին փորձն իրականացվել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի` որպես ֆիզիկական անձի հետ:

«ԱԳԲԱ Լիզինգ»-ում հիշեցրել են, որ Հայկ Հարությունյանի «ջանքերով է Հայաստանում այժմ հասանելի արեւի միջոցով ստացվող էլեկտրաէներգիայի արտադրությունն ու լիզինգի միջոցով ֆինանսավորումը` նման շահավետ պայմաններով»:

«Այս հարցում լայնածավալ աշխատանքներ են տարվել Կենտրոնական բանկի հետ, ինչպես նաեւ իրականացվել են հատուկ մասնագիտացված ֆինանսավորման ֆոնդերի եւ հնարավոր հաճախորդների ներգրավմանն ուղղված մի շարք միջոցառումներ: Հաշվի առնելով Հայաստանի բնակլիմայական պայմաններն ու արեւային էներգիայի մեծ ներուժը, ինչպես նաեւ վերջին օրենսդրական փոփոխությունները` վստահորեն կարելի է ասել, որ արեւային ֆոտովոլտայիկ պանելների միջոցով էլեկտրաէներգիայի արտադրությունը զգալիորեն կնպաստի ինչպես շրջակա միջավայրի պահպանմանը, այնպես էլ էլեկտրաէներգիայի ուղղությամբ կատարվող ծախսերի կրճատմանը»,- նշել են «ԱԳԲԱ Լիզինգ»-ում:

Դիտում՝ 4394
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai