Մեկնարկել է «Լավագույն կին գործարար» 2016թ. մրցույթը

04.05.2016 | 12:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մեկնարկել է «Լավագույն կին գործարար» ՀՀ վարչապետի 2016թ. մրցանակաբաշխությունը, որն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` ի դեմս Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի:

Ինչպես նշել են ՓՄՁ ԶԱԿ-ում, մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական գործունեությունն ու նախաձեռնողականությունը, ինչպես նաեւ ըստ արժանվույն գնահատել ու սատարել տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումները:

Մրցույթն իրականացվում է հետեւյալ անվանակարգերում`

- «Լավագույն կին գործատու»,
- «Լավագույն կին նորարար»,
- «Կին գործարարի լավագույն ապրանքանիշ»,
- «Լավագույն երիտասարդ կին գործարար»,
- «Լավագույն սկսնակ կին գործարար»,
- «Լավագույն արտահանող կին գործարար»:

Յուրաքանչյուր հայտատու կարող է մասնակցել միայն երկու անվանակարգի՝ իր ընտրությամբ, իսկ յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսվում է երկու մրցանակ՝ Երեւանի եւ ՀՀ մարզի համար:

Հաղթողների ընտրությունը կատարում է մրցութային հանձնաժողովը, որը ստեղծվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով:

Մրցույթի մասին հայտարարությունը եւ յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսված հայտաձեւերը տեղեդրված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կայքերում:

Լրացված հայտաձեւերը անհրաժեշտ է ներկայացնել առցանց` skhachatryan@smednc.am էլեկտրոնային հասցեով մինչեւ մայիսի 23-ը:

Դիտում՝ 15096
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai