ՀԾԿՀ-ն ստացել է «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը

29.04.2016 | 17:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) այսօր ստացել է «Գազպրոմ Արմենիա»-ի՝ բնական գազի սակագնի վերանայման հայտը:

Այս մասին Banks.am-ին հայտնել է ՀԾԿՀ մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը:

«Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը, իր հերթին, Banks.am-ի հետ զրույցում նշել է, որ ՀԾԿՀ-ին ներկայացված հայտում ընկերությունն առաջարկել է ամսական մինչեւ 10 հազ. խմ սպառող բաժանորդների համար գործող 1 խմ/156 դրամը փոխարինել 1 խմ/146,7 դրամ սակագնով:

Շուշան Սարդարյանը հավելել է, որ առաջարկվում է վերանայել գազի սակագները նաեւ 10 հազ. խմ-ից ավելին սպառող բաժանորդների համար:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 7-ին ՀՀ եւ ՌԴ վարչապետների հանդիպման արդյունքում ստորագրվել էր Հայաստանի համար բնական գազի նոր սակագնի վերաբերյալ համաձայնագիր, ըստ որի՝ գինը $165-ից իջեցվել է մինչեւ $150` 1000 խմ համար:

Դիտում՝ 4721
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai