Պրոմեթեյ Բանկը ներդրել է SMS հիշեցումների անվճար համակարգ

28.04.2016 | 16:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Պրոմեթեյ Բանկը ներդրել է հաճախորդների SMS հիշեցումների անվճար համակարգ, որը կգործի մայիսի 1-ից:

Բանկում նշել են, որ այս համակարգի ներդրման նպատակը հաճախորդների սպասարկման որակի եւ հարմարավետության բարձրացումն է:

«Բանկի հաճախորդները՝ վարկառուները, ավանդատուներն ու քարտապանները, իրենց վարկերի եւ օվերդրաֆտների հետագա մարումների, ինչպես նաեւ ավանդային պայմանագրի ժամկետների լրանալու մասին հավելյալ կտեղեկացվեն SMS հիշեցումների միջոցով»,- ասված է հաղորդագրությունում:

SMS հիշեցումներից հրաժարվելու կամ հեռախոսահամարը փոփոխելու դիմումը կարելի է լրացնել բանկում:


 

Դիտում՝ 26301
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai