ԿԲ-ն հաստատել է Ինեկոբանկի եւ ՊրոԿրեդիտ Բանկի միացման պայմանագիրը

28.04.2016 | 10:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկն ապրիլի 26-ին հաստատել է «Ինեկոբանկ» ՓԲԸ եւ «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ ընկերությունների միջեւ կնքված միացման պայմանագիրը:

Երկու բանկերի միացման գործընթացը սկսվել էր 2015թ. դեկտեմբերից՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ կողմից «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի՝ «ՊրոԿրեդիտ» միջազգային հոլդինգին պատկանող բաժնետոմսերի 100%-ը ձեռք բերելու մասին երկկողմ համաձայնագրի ստորագրմամբ:

Ինեկոբանկի գործադիր տնօրեն Տարոն Գանջալյանն ասել է, որ երկու բանկերի ինտեգրացիոն գործընթացներն արդեն մոտենում են ավարտին, եւ 2016թ. մայիս ամսից միացյալ բանկը հանդես կգա «Ինեկոբանկ» բրենդի ներքո:

«Ինեկոբանկն արդեն 2-րդ տարին անընդմեջ, հանդիսանալով հայաստանյան բանկերի մեջ բացարձակ առաջատարը կապիտալի եւ ակտիվների շահութաբերության ցուցանիշներով, ՊրոԿրեդիտ բանկի ձեռք բերումից հետո գրանցեց լուրջ հաջողություններ մի շարք ուղղություններով եւս: Միավորման առաջին իսկ արդյունքն եղավ Միկրո եւ ՓՄՁ ոլորտում շուկայի բացարձակ առաջատարի դիրքը զբաղեցնելը, ինչը հիմք ստեղծեց մատուցվող ծառայությունների որակն էականորեն բարելավելու համար, այդ թվում՝ մասնաճյուղային ավելի լայն ցանցի միջոցով: Բանկի կապիտալը գործարքից հետո զգալիորեն աճեց՝ գերազանցելով ՀՀ ԿԲ կողմից սահմանված նվազագույն շեմը, որի ապահովման համար սահմանված էր վերջնաժամկետ մինչեւ 31.12.2016-ը»,- նշել է Տարոն Գանջալյանը:

Դիտում՝ 10149
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW