Ադրբեջանական բանկերը դադարեցրել են կրեդիտ քարտերով գործարքները

27.04.2016 | 17:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ադրբեջանի բանկերը դադարեցրել են կրեդիտ քարտերով գործարքների կատարումը՝ կապված այդ երկրում օտարերկրյա արժույթով սպառողական վարկերի տրամադրման մորատորիումի հետ:

Այս մասին Trend գործակալությանը հաղորդել են Ադրբեջանի Բանկերի միությունից:

«Քանի որ օտարերկրյա արժույթով կրեդիտ քարտերի գործարքները սպառողական վարկերի կատեգորիային են պատկանում, ապա բանկերը որոշ ժամանակով դադարեցրել են դրանք»,- նշել են Բանկերի միությունում:

Ապրիլի 5-ից Ադրբեջանում մեկ ամիս ժամկետով դադարեցվել էր օտարերկրյա արժույթով սպառողական վարկերի տրամադրումը:

Համապատասխան որոշումն ընդունել էր Ֆինանսական շուկաների վերահսկողության պալատը, որն իրավունք ուներ հետագայում երկարաձգել սահմանափակման ժամկետը:

Որոշումն ընդունվել էր «ֆինանսական կայունության ապահովման եւ սպառողների իրավունքների պաշտպանության, դոլարային վարկերի տրամադրման ոլորտում խոր եւ բազմակողմանի վերլուծության նպատակով»:

Ադրբեջանի ԿԲ տվյալներով՝ 2015թ. փետրվարի կրեդիտ քարտերով իրականացվել է 842 հազ. գործարք՝ ընդհանուր 128 մլն մանաթ արժողությամբ:

Դիտում՝ 13303
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai