Զարգացման հիմնադրամը հավաքագրում է ներդրումային ծրագրեր

16.03.2016 | 15:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի զարգացման հիմնադրամը տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին, ֆիզիկական անձանց, որոնք ունեն ներդրումային եւ գործարար ծրագրեր, առաջարկում է դրանք ներկայացնել հիմնադրամ:

Նպատակն է այդ ծրագրերը ներկայացնել տեղական եւ օտարերկրյա հնարավոր ներդրողներին եւ ներդումներ ներգրավել:

Ներդրումային կամ գործարար ծրագրին ներկայացվող պահանջներն են՝
 
-Ծրագրի մանրամասն նկարագրություն (իրավիճակի վերլուծություն, նպատակներ, իրականացման ժամկետներ, ակնկալվող արդյունքներ),
- Ակնկալվող ներդրումների չափը, ձեւերը, ֆինանսավորման աղբյուրները, տեսակները, ոչ ֆինանսական ակտիվների առկայությունը,
- Ֆինանսական հոսքերի կանխատեսումները (cash flow)` 3 հնարավոր սցենարով,
- Ռիսկերի գնահատում, այդ թվում՝ ֆինանսական, SWOT վերլուծություն,
- Ծրագրով նախատեսված ներդրումների ետգնման ժամկետը (հաշվարկներ),
- Ծրագրի կառավարման համակարգի նկարագրություն,
- Հնարավոր ներդրողների (գործընկերների) հետ համագործակցության ձեւաչափը,
- Ապրանքատեսակ(ներ)ի իրացման հնարավոր (ներքին եւ արտաքին) շուկաների վերլուծություն,
-Ծրագրին վերաբերող այլ տեղեկատվություն։

Հիմնադրամում նշել են, որ ժամկետների սահմանափակումներ չեն գործում։

Ներդրումային եւ գործարար ծրագրերը կարելի է ուղարկել investment@dfa.am հասցեով կամ առձեռն ներկայացնել Հայաստանի զարգացման հիմնադրամ՝ ք.Երեւան, 0010, Մ.Մկրտչյան 5, հեռ. (+374 11) 597-714:

Դիտում՝ 3863
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW