ԵՏՄ-ից ներկրվող մեքենաներն ԱԱՀ-ով չհարկելու օրինագիծն ընդունվել է

16.03.2016 | 15:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրներից ֆիզիկական անձ հանդիսացող ՀՀ քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների՝ ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ) հարկման դրույթը չեղարկելու վերաբերյալ նախագիծը:

ԱԱՀ-ի մասին ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունը կատարելու վերաբերյալ առաջարկն ԱԺ-ն ընդունել է միաձայն՝ 107 կողմ քվե:

Օրենքով նախատեսված էր ԱԱՀ-ով հարկում չիրականացնել 2017-ից, սակայն, հաշվի առնելով վերջին շրջանում խնդրի քննարկման մասսայականությունը, ՀՀ վարչապետը, նախագահի հետ քննարկման արդյունքում, որոշել էր վերանայել ոլորտը կարգավորող օրենսդրությունն ու կրճատել օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը:

Դիտում՝ 9205
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW