ԱՊՊԱ հայտարարագրի նոր ձեւը կօգնի խուսափել խցանումներից

18.02.2016 | 17:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ապահովագրական պատահարի մասնակից ավտոտրանսպորտային միջոցների վարորդների կողմից լրացվող համաձայնեցված հայտարարագրի ձեւը՝ վերջինում ներառելով առանց ապահովագրական ընկերությունների համաձայնության լրացվող հայտարարագիրը:

Որոշման համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահարի կողմերը մինչեւ 50 հազ. դրամի վնասով վթարի դեպքում կկարողանան առանց ապահովագրական ընկերության համաձայնության՝ լրացնել համաձայնեցված հայտարարագիրը եւ հեռանալ պատահարի վայրից:

Ակնկալվում է, որ այս քայլը կնվազեցնի պատահարների հետեւանքով առաջացող խցանումների թիվը:

«Կպարզեցվի պատահարի մասնակից վարորդների կողմից համաձայնեցված հայտարարագրի միջոցով հավաքագրվող ելակետային տվյալների կազմը, հայտարարագրի լրացման հրահանգը»,- ասել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Կարեւորելով ընդունված որոշումը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այնուհանդերձ, ԿԲ նախագահին առաջարկել է աշխատանքներ տանել ապահովագրական ընկերությունների հետ եւ բարձրացնել սահմանված գումարի շեմը գոնե մինչեւ 100 հազ. դրամ:

«Իհարկե, դուք մեծ ջանք եք ներդրել եւ ապահովագրական ընկերությունների հետ քննարկել հարցը: Սակայն եթե 50 հազ-ը դարձնեք 100 հազ., ապա մենք իրոք լուրջ խնդիր կլուծենք»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Դիտում՝ 4299
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai