Հուլիսի 1-ից Վրաստանում կգործի հարկային համակարգի էստոնական մոդելը

12.02.2016 | 10:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վրաստանի ֆինանսների նախարարությունը՝ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի նախաձեռնությամբ, հարկային օրենսդրության փոփոխությունների նախագիծ է մշակել, որը նախատեսում է հարկային համակարգի էստոնական մոդելի ներդրում:

Ինչպես հայտնում է Bizzone.info-ն, ֆինանսների նախարար Նոդար Խադուրին ընդգծել է, որ այս մոդելի համաձայն՝ ընկերությունները շահութահարկ չեն վճարի, եթե, չբաշխելով ստացված շահույթը, ուղղեն դրանք ներդրումների իրականացմանը կամ ձեռնարկությունների զարգացմանը:   

Նախարարի խոսքով՝ բարեփոխումը կարագացնի տնտեսության աճի տեմպը, դրական կազդի ազգային արժույթի փոխարժեքի վրա, կնպաստի արտադրության արդյունավետության բարձրացմանը եւ նոր հնարավորություններ կստեղծի՝ կապիտալի ներդրման ծավալների աճի եւ բիզնեսի զարգացման համար: Այս քայլերն էլ կբարձրացնեն արտասահմանյան ներդրողների հետաքրքրությունը եւ կակտիվացնեն արտասահմանյան ներդրումների ներգրավումը: 

Վրաստանի կառավարությունը փետրվարի 11-ի նիստին հավանություն է տվել օրինագծին, որն ուղարկվելու է խորհրդարանի քննարկմանը: Հարկային համակարգի նոր մոդելի ներդրումը ֆիննախը նախատեսում է իրականացնել հուլիսի 1-ից:

Դիտում՝ 16280
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai