Իրանի «Արազ» առեւտրի գոտին պատրաստ է ընդունել հայ ներդրողներին

10.02.2016 | 16:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Իրանում ակնկալում են, որ հայ գործարարները կօգտվեն «Արազ» ազատ առեւտրի գոտու առաջարկած հնարավորություններից։

Ինչպես հաղորդում է իրանական Mehrnews-ը, «Արազ» ազատ առեւտրի գոտի կազմակերպության ղեկավար Մոհսեն Խադեմ Արաբ–Բաղին այս մասին ասել է ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ կայացած հանդիպումից հետո։

«Արազ»-ի ղեկավարությունը նշել է, որ ազատ առեւտրի գոտին ունի բոլոր հնարավորությունները, որոնք թույլ կտան Հայաստանին եւ Իրանին համատեղ ներդրումներ կատարել։

Ըստ իրանական լրատվամիջոցի՝ առաջիկայում կազմակերպությունը պատրաստ է հյուրընկալելու հայ գործարարների, որոնք կարող են ծանոթանալ ազատ առեւտրի գոտու ընձեռած հնարավորություններին։

«Արազ» առեւտրի գոտին ամենամեծն է Իրանում եւ ընդգրկում է 52 հազ. հա տարածք: Այն Երեւանից ընկած է 380 կմ հեռավորության վրա:

Դիտում՝ 15839
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai