2015թ. հունվար-դեկտեմբերին գրանցվել է 3.1% տնտեսական ակտիվություն

25.01.2016 | 13:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2015թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում գրանցվել է 3.1% տնտեսական ակտիվություն:
 
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության սոցիալ տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2015թ. հունվար-դեկտեմբերին գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն աճել է 11.7%-ով, ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 2.7%-ով, սպառողական գների ինդեքսը՝ 3.7%-ով, իսկ միջին ամսական աշխատավարձը՝ 7.7%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 5.2 %-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 0.6%-ով:

Միաժամանակ՝ շինարարության ծավալը 2015թ. հունվար-դեկտեմբերին աճել է 0.3%-ով:

Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազել է 0.8%-ով, առեւտրի շրջանառությունը` 8%-ով, իսկ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը՝ 20.6%-ով:

Ներմուծման եւ արտահանման ծավալները կրճատվել են համապատասխանաբար՝ 26.5%-ով եւ 3.9%-ով:

Դիտում՝ 4149
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai