Վարդան Սիրմակեսը $1 մլն է հատկացրել Գյումրիում տեքստիլ ընկերությանը

21.01.2016 | 10:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արմսվիսբանկի սեփականատեր, «Ֆրանկ Մյուլեր Ուոչլենդ» ընկերության հիմնադիր-սեփականատեր, շվեյցարահայ բարերար Վարդան Սիրմակեսի նախաձեռնած «Շիրակի մարզի տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրի» շրջանակում այս ամիս իրականացվել է առաջին ֆինանսավորումը:

Ծրագիրը նախաձեռնվել էր 2015թ. հուլիսին Վարդան Սիրմակեսի՝ Հայաստան կատարած այցի շրջանակում:

Վարդան Սիրմակեսը հատկացրել է $1 մլն՝ տարեկան 5% տոկոսադրույքով եւ 7 տարի մարման ժամկետով: Ֆինանսավորվել է Գյումրիում տեքստիլի արտադրությամբ զբաղվող ընկերության ներկայացրած նախագիծը:

«Շիրակի մարզի տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրի» պայմանների համաձայն՝ ծրագրի շրջանակում վարկերը տրամադրվում են գործող եւ ընդլայնման միտում ունեցող ընկերություններին:

Արմսվիսբանկից Banks.am-ին հայտնել են, որ տեքստիլի արտադրությամբ զբաղվող տվյալ ընկերությունը երկար ժամանակ է՝ հաջողությամբ գործում է իր ոլորտում, եւ ֆինանսավորումն ուղղված է լինելու ընկերության գործունեության ընդլայնմանը:

Ակնկալվում է, որ նախագծի ֆինանսավորման արդյունքում ընկերությունում կստեղծվի 150 աշխատատեղ, այդ թվում՝ 50-ը 2016թ. առաջին եռամսյակի ընթացքում, իսկ 100-ը՝ մինչեւ տարեվերջ:

Արմսվիսբանկում ընդգծել են, որ ներկայում մի շարք այլ ծրագրեր քննարկման փուլում են:

Դիտում՝ 23597
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai