Անելիք Բանկին TUV Rheinland-ի կողմից շնորհվել է հավաստագիր

23.12.2015 | 17:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկը կազմակերպությունում աուդիտորական ստուգում իրականացրած գերմանական TUV Rheinland-ի կողմից արժանացել է ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագրի։

Բանկում նշել են, որ TUV Rheinland-ի եզրակացության համաձայն՝ Անելիք Բանկի գործառնություններում, հաճախորդների եւ գործընկերների հետ փոխգործակցության ընթացքում զգալի է տեղեկատվական անվտանգության մասնաբաժինը։

«Ներդնելով տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ՝ Անելիք Բանկը մեկ անգամ եւս վստահեցնում է, որ պատշաճ կերպով կառավարվում են տեղեկատվական անվտանգության ռիսկերը, միաժամանակ՝ բանկում գործում են մշակվող, փոխանցվող եւ պահվող տեղեկատվության գաղտնիության, ամբողջականության եւ հասանելիության բոլոր պահանջները»,- ասված է հաղորդագրությունում:

«Մեր գործընկերոջ այս գնահատականը խոսում է Անելիք Բանկի կողմից տեղեկատվական անվտանգության ապահովման նոր՝ ավելի բարձր մակարդակի մասին, ինչի շնորհիվ շարունակաբար գնահատվում են տեղեկատվական անվտանգության ոլորտում հնարավոր ռիսկերը, որն էլ հնարավորություն է տալիս հաջողությամբ հաղթահարել դրանք»,- ասել է Անելիք Բանկի Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Դիտում՝ 5372
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai