Կնքվել է Հայէկոնոմբանկի եւ ԲՏԱ Բանկի միացման հուշագիրը

08.12.2015 | 12:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայէկոնոմբանկն այսօր հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ.

«ԲՏԱ (Հայաստան) ԲԱՆԿ-ում ավարտվեց ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի կողմից անցկացվող ֆինանսական եւ իրավական աուդիտը:

Ալմաթի քաղաքում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի եւ Ղազախստանի ԲՏԱ ԲԱՆԿ-ի ղեկավարների միջեւ ստորագրվեց երկու բանկերի միացման  հուշագիր` ԲՏԱ ԲԱՆԿ (Հայաստան)-ը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ին միացնելու նպատակով:

Ստորագրված հուշագիրը թույլ կտա երկու կողմերին սկսել բանկերի միացմանն ուղղված գործողությունները` հրավիրել բաժնետերերի ժողովներ եւ ստանալ գործընթացի իրականացման համար անհրաժեշտ ԿԲ թույլտվությունները»:

Դիտում՝ 36116

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW