Հայկական գյուղմթերքի արտահանումը դեպի Ռուսաստան կավելանա

27.11.2015 | 16:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին:

Ինչպես հաղորդում են ՀՀ գյուղնախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման նպատակն էր քննարկել դեպի Ռուսաստան տեղական գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացման հնարավորությունը:
 
«Ինչպես տեղյակ եք, թուրքական գյուղմթերքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն սահմանափակվել է: Դա լայն հնարավորություններ է ստեղծում հայ արտադրողների համար ավելացնելու դեպի ռուսաստանյան շուկա արտահանման ծավալները: Նախատոնական առեւտրի հետ կապված եւս ավելանում է արտադրանքի պահանջարկը եւ անհրաժեշտ է մշակել կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրեր արտադրության եւ արտահանման ծավալներն ավելացնելու համար»,- նշել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
 
Միաժամանակ, նախարարը հավելել է, որ կա հնարավորություն կտրուկ ավելացնել արտահանման ծավալները` նշելով որ հայկական գյուղմթերքը թեեւ որակական բարձր հատկանիշներ ուներ, սակայն գնի առումով մրցունակ չէր թուրքականի համեմատ:

Գյուղմթերքի թվում, որոնց արտահանման ծավալները կարելի է ավելացնել, նախարարը, մասնավորապես, նշել է թարմ պտուղ-բանջարեղենը եւ մսամթերքը: Բացի այդ, նախարարը կարեւորել է դեպի ՌԴ արտահանվող գյուղմթերքի տեսականին:
 
Ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանն իր հերթին նշել է, որ Թուրքիայից դեպի Ռուսաստան արտահանվում էին հիմնականում ջերմոցային ապրանքներ: Նա ընդգծել է, որ հայրենի արտադրողները նույնպես կարող են ավելացնել հատկապես ջերմոցային պայմաններում արտադրված գյուղմթերքի ծավալները:
 
Սերգո Կարապետյանը նշել է նաեւ, որ անհրաժեշտ է ավելացնել տրանսպորտային միջոցների քանակը` հաշվի առնելով արտահանման ծավալների ավելացումը:
 
Գյուղնախարարը հանձնարարել է հարցի կարգավորումը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում եւ խնդիրների առաջացման դեպքում անմիջապես զեկուցել իրեն: Հանձնարարվել է նաեւ առաջիկա երկուշաբթի կազմակերպել հանդիպում հանրապետությունում գործող մյուս արտահանող ընկերությունների հետ:

Դիտում՝ 3126
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai