«Ռոսնեֆտ»-ը գնել է Բաղդասարովի հիմնադրած ընկերությունը

26.11.2015 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը Հայաստանում գնել է «Պետրոլ Մարկետ» լցակայանների ցանցը:

ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրի համաձայն՝ «Պետրոլ Մարկետ»-ի հիմնադիրը գործարար Միխայիլ Բաղդասարովն է։ Այն նույն «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ն է, որն ավելի ուշ վերակազմակերպվել է «Պետրոլ Մարկետ» ՍՊԸ-ի:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, գործարքն արժեցել է $40 մլն:

«Ռոսնեֆտ»-ում նշել են, որ 2015թ. օգոստոսին ընկերությունն ավարտել է «Պետրոլ Մարկետ»-ի 100% բաժնեմասի ձեռքբերման գործարքը։ Հայկական ընկերությանն է պատկանում լցակայանների ցանց եւ նավթաբազային տնտեսություն։

Դիտում՝ 14134
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai