«Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ի տնօրենը՝ Միկրոֆինանսավորման կենտրոնի խորհրդի անդամ

19.11.2015 | 14:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Նոյեմբերին Պրահայում տեղի է ունեցել Միկրոֆինանսավորման կենտրոնի (ՄՖԿ) 18-րդ տարեկան համաժողովը:

Համաժողովին մասնակցել են ՀՀ Վարկային կազմակերպությունների միության (ՎԿՄ) նախագահ, «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ունիվերսալ վարկային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը, ՀՀ ՎԿՄ գործադիր տնօրեն Նարինե Թերզյանը, ինչպես նաեւ մի շարք վարկային կազմակերպությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ:

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ կոնֆերանսի առաջին օրը տեղի է ունեցել ՄՖԿ խորհրդի անդամների ընտրություն, որտեղ խորհրդի անդամ է ընտրվել Արմեն Գաբրիելյանը:

Միկրոֆինանսավորման կենտրոնը միավորում է Կենտրոնական Եվրոպայի եւ Ասիայի 32 երկրներից 104 կազմակերպություն (ներառյալ 78 Միկրոֆինանսավորման կառույցներ), որոնք էլ, իրենց հերթին, սպասարկում են ցածր եկամուտ ունեցող շուրջ 800 հազ. հաճախորդի:

ՄՖԿ տնօրենների խորհուրդն ապահովում է կառույցի ռազմավարական ծրագրերի իրականացումը, որը խրախուսում է պատասխանատու ֆինանսավորումը եւ հաճախորդի շահերի պաշտպանությունը:

«ՄՖԿ առաքելությունն է նպաստել աղքատության կրճատմանը եւ մարդկային ներուժի զարգացմանը՝ ստեղծելով միկրոֆինանսավորման սոցիալական միջավայր, որը խելամիտ ֆինանսական ծառայություններ է մատուցում միկրո-ձեռնարկատերերի լայն զանգվածներին»,- ասված է հաղորդագրությունում:

Համաժողովը եզրափակվել է «Խելամիտ վարկավորում» միջազգային կրթական քարոզարշավի 2014թ. մասնակից ֆինանսական կառույցներին հավաստագրեր շնորհելու միջոցառմամբ:

2014թ. Հայաստանն ունեցել է մեկ մասնակից ֆինանսական կազմակերպություն՝ ի դեմս «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ-ի, իսկ 2015թ. վերջինս եղել է Հայաստանը ներկայացնող չորս մասնակից կազմակերպություններից մեկը:

Դիտում՝ 33789
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai