Ներկայացվել է լարիի թղթադրամների նոր դիզայնը

04.11.2015 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վրաստանի Ազգային բանկը ներկայացրել է լարիի թարմացված թղթադրամները, որոնք շրջանառության մեջ կդրվեն 2016թ.:

Ինչպես հաղորդում է Sputnik-georgia.ru-ն, 20, 50 եւ 100 լարի արժողությամբ թղթադրամները կթողարկվեն փուլային տարբերակով, եւ կշրջանառվեն նախորդ թողարկման թղթադրամների հետ համատեղ:

«Սա 20 տարվա պատմության մեջ թղթադրամի դիզայնի առաջին զգալի թարմացումն է: Նախագիծը միավորում է մի քանի կարեւոր ամսաթիվ, իրադարձություն եւ գործոն, որոնք կապված են գումարային նշանների ծագման հետ: 2015-ը ազգային արժույթի համար հոբելյանական տարի է»,- ասել է Ազգային բանկի նախագահ Գեորգի Կադագիձեն:

Թարմացված թղթադրամների դիզայնի հեղինակը Բաչա Մալազոնիան է: Լարիի թղթադրամների նոր դիզայնի ստեղծմանը մասնակցել են աշխարհի առաջատար ընկերությունները՝ Giesecke & Devrient (Գերմանիա), Oberthur Fiduciaire (Ֆրանսիա) и De La Rue (Անգլիա):

Դիտում՝ 13172
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai