ՀՀ վարչապետ. 2016թ. բյուջեի հիմքում դրվելու է իրատեսականությունը

02.11.2015 | 14:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ասել է, որ 2016թ. պետական բյուջեի նախագծի հիմքում դրվել են առաջին հերթին իրատեսականության եւ կայունության դրույթները:

Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, Հովիկ Աբրահամյանն այս մասին հայտարարել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ ՀՀ 2016թ. պետբյուջեի նախագծի ներկայացման կապակցությամբ:

«2016թ. պետական բյուջեն եւս ունի հստակ սոցիալական ուղղվածություն, որի մասին վկայում է այն հանգամանքը, որ բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ կեսը կազմում են սոցիալական, կրթական, մշակութային եւ առողջապահության բնագավառների ծախսերը: Պաշտպանության, հասարակական կարգի պահպանության եւ ազգային անվտանգության ապահովման համար ծախսերը նախատեսված են այս ոլորտներում մեր կենսունակությունն ամրապնդելու եւ պահպանելու տրամաբանությամբ: Շարունակելու ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրվող ֆինանսական աջակցությունը»,- ասել է վարչապետը

Գործադիրի ղեկավարը կարեւորել է հայրենի արտադրողին, ինչպես նաեւ արտահանումը հնարավորինս խրախուսելը, երկարատեւ կայուն աճի նախադրյալներ ստեղծելը:

Այս կապակցությամբ անդրադառնալով ՀՀ Հարկային նոր օրենսգրքի քննարկմանն ու ընդունմանը՝ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ ֆինանսների նախարարությանը տրվել եմ ուղղորդող ցուցումներ.

-    Նախատեսել երկարաժամկետ աճի խթանում` չկենտրոնանալով կարճաժամկետ արդյունքների վրա:

-    Երկրի մրցունակության եւ ներդրումային գրավչության բարձրացման համար հարկային համակարգում հիմնական շեշտը դնել սպառման հարկման վրա:

-    Որպես հիմնադրույթ հարկ է ընդունել բյուջեի թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ կայունությունը:

-    Նախատեսել արտոնությունների աստիճանական փոխարինում սուբսիդիաներով, սակայն միայն այն դեպքում, երբ հնարավոր լինի դրանց թիրախավորված տրամադրումը կարիքավոր խավերին` փոխհատուցելով գների հնարավոր աճը:

-    Բարեփոխումները պետք է իրագործվեն 3-5 տարվա ընթացքում` հարկային համակարգում կայունություն եւ  սահունություն ապահովելու նպատակով:

-    Առավել արդարացի հարկման ապահովման նպատակով նախատեսել հարկային մեխանիզմների եւ վարչարարության աստիճանական բարդացում:

Դիտում՝ 3334
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai