Հայբիզնեսբանկը մասնակցել է Խնայողությունների օրվան նվիրված էքսպոյին

02.11.2015 | 11:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հոկտեմբերի 31-ին Երեւանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում, ՀՀ Կենտրոնական Բանկի եւ Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի (ԳԽՀ) կողմից անցկացվել է արդեն ավանդական դարձած Ֆինանսական հինգերորդ էքսպոն` նվիրված Խնայողությունների միջազգային օրվան:

Միջոցառմանն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել նաեւ Հայբիզնեսբանկը:

Բացօթյա ցուցահանդես-էքսպոյի ընթացքում Հայբիզնեսբանկի աշխատակիցները հետաքրքրվողներին ներկայացրել են բանկի առաջարկած ժամկետային ավանդների պայմանները՝ տրամադրելով տեղեկատվական նյութեր պարունակող թղթապանակներ:

«Ֆինանսական կրթման խորհրդանշական օրն էլ ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով Հայբիզնեսբանկն անցորդների համար կազմակերպել էր նպատակային խաղ, որին մասնակցողները մրցանակ ստանալու համար պետք է փորձեին տալ ճիշտ պատասխան ֆինանսների վերաբերյալ տրված հարցին:

Միջոցառման կազմակերպիչներն ու մասնակիցները փորձեցին բարձրացնել հասարակության շրջանում ֆինանսական գիտելիքների մակարդակը, բացատրել անձնական ֆինանսների անսխալ կառավարման առանձնահատկությունները՝ խթանելով խնայողություններ կատարելու նախաձեռնությունը»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Խնայողություների միջազգային օրը պաշտոնապես ամրագրվել է 1989թ. ՄԱԿ-ի կողմից, իսկ 2012թ. Հայաստանը համալրել է այս օրը նշող երկրների ցանկը:

Դիտում՝ 3408
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai