Հունվար-սեպտեմբերին 3.7% տնտեսական ակտիվություն է գրանցվել

21.10.2015 | 09:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2015թ. հունվար-սեպտեմբերին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում գրանցվել է 3.7% տնտեսական ակտիվություն:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության սոցիալ տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն աճել է 11.3%-ով, ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 2.5%-ով, սպառողական գների ինդեքսը՝ 4.7%-ով, իսկ միջին ամսական աշխատավարձը՝ 9.7%-ով:

Շինարարության ծավալը 2015թ. հունվար-սեպտեմբերին, անցած տարվա համեմատ, աճել է 0.1%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 4.8%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 3.8%-ով:

Միաժամանակ՝ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը կրճատվել է 20%-ով:

Ներմուծման ծավալը կրճատվել 26.6%-ով, իսկ արտահանման ծավալը՝ 0.9%-ով:

Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազել է 0.3%-ով:

Դիտում՝ 3331
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW