«Ռոսգոսստրախ Արմենիա»-ն մրցույթ է կազմակերպում ուսանողների համար

16.10.2015 | 11:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունը հայտարարում է նոր մրցույթ՝ Հայաստանի տնտեսական ԲՈՒՀ-երի բարձր կուրսերի ուսանողների համար:

Ընկերությունում նշել են, որ գլխավոր մրցանակը եռօրյա այց է Մոսկվա, որի ընթացքում հաղթողը կանցնի ստաժավորում «Ռոսգոսստրախ» ընկերությունում, ինչպես նաեւ կհաճախի Մոսկվայի լավագույն ԲՈՒՀ-երից մեկի ապահովագրության դասընթացներ:

Մրցույթը բաղկացած է 2 փուլից: Առաջին փուլ՝ առաջարկված թեմայով ռեֆերատների մրցույթ: Լավագույն աշխատանքների հեղինակները կստանան դրամական մրցանակներ: Մրցույթին աշխատանք ներկայացրած բոլոր ուսանողներին «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը կտրամադրի մասնակցի վկայագիր:

Երկրորդ՝  նոր ապահովագրական պրոդուկտի մշակման փուլին կարող են մասնակցել միայն այն մրցակիցները, որոնց աշխատանքներն առաջին փուլում լավագույնը կճանաչվեն: Երկրորդ փուլի մեկնարկից առաջ մրցակիցները «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության լավագույն մասնագետների հետ գործնականում կանցնեն ապահովագրական պրոդուկտի մշակման բոլոր էտապները:

Հաղթողները կստանան դրամական մրցանակներ. առաջին տեղ՝ 300 հազ. դրամ, երկրորդ՝ 200 հազ. դրամ եւ երրորդ՝ 100 հազ. դրամ:

«Ռոսգոսստրախ Արմենիա»-ն առաջին անգամ ուսանողների մրցույթ է անցկացրել 2013-2014 թթ.:

Դիտում՝ 14160
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai