ՎՏԲ-ն օպտիմալացնելու է հայաստանյան անձնակազմը

13.10.2015 | 12:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-ն մտադիր է Հայաստանում անձնակազմի օպտիմալացում իրականացնել:

Այդ մասին ասել է ՎՏԲ ղեկավար Անդրեյ Կոստինը «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում:

Պատասխանելով հարցին, թե արդյոք կրճատումներ են  տեղի ունենալու արտասահմանյան դուստր-կազմակերպություններում, Անդրեյ Կոստինն ասել է. «Մենք արդեն արել ենք դա եւ ցանկանում ենք շարունակել այդ գործընթացը: Կարծում եմ՝ մի շարք երկրներում, ինչպիսիք են Հայաստանն ու Բելառուսը, մենք անձնակազմի օպտիմալացում կիրականացնենք: Եվ այնտեղ նոր գումարներ չենք ներդնելու կապիտալի տեսքով: Մենք նաեւ ցանկանում ենք վերակազմավորել մեր եվրոպական հոլդինգը: Իմ կարծիքով՝ հոլդինգի մայրաքաղաքը Վիեննայից հարկավոր է տեղափոխել Ֆրանկֆուրտ: Ֆրանկֆուրտն ավելի առաջադեմ է եւ ֆինանսական կենտրոնի տեսանկյունից՝ ավելի կարեւոր մայրաքաղաք»:

Դիտում՝ 11771

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW